Dawn զոնդը Ցերերայի մակերևույթին հայտնաբերել Է օրգանական միացությունների վիթխարի պաշարներ, որոնց գոյության մասին նախկինում չԷին կասկածում: Այդ մասին ասված Է այն հոդվածում, որը հրապարակվել Է Geophysical Research Letters հանդեսում:
«Եթե տարրալուծենք Ցերերայի սպեկտրը՝ կողմնորոշվելով դեպի «տիեզերական», այլ ոչ թե երկրային օրգանական միացությունները, ապա կստացվի, որ դրա մակերևույթի մոտավորապես կեսը ծածկված Է նման միացությունների զգալի հանքակուտակներով: Դա շատ ավելի Է, քան 6 – 10 տոկոսը, որի մասին մենք ասում Էինք ոչ վաղ անցյալում»,- հայտարարել Է Հաննա Քապլանը Բոուլդերի (ԱՄՆ) Հարավարեւմտյան հետազոտական ինստիտուտից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: