«Իզուր էլ հանեցին էն՝ «Իսկ դու ի՞նչ ես արել հայրենիքի համար» պաստառները». Ռաֆայել Թեյմուրազյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Իզուր էլ հանեցին էն՝ «Իսկ դու ի՞նչ ես արել հայրենիքի համար» պաստառները». Ռաֆայել Թեյմուրազյան

Մասնագիտությամբ մաթեմատիկոս Ռաֆայել Թեյմուրազյանի գրառումը. «ԲՈՀ-ի նոր ղեկավար Սմբատ Գոգյանի պպզելու ունակությունն «անաչառներին» հանգիստ չի տալիս։

«Քննադատության» նման որակի հետ բանավիճելն իմաստ չունի, բայց քանի որ ընկերներիցս շատերը չգիտեն, թե ով է, սա կարող եք ընդունել որպես հակիրճ տեղեկատվություն. փայլուն կադր է, փայ-լուն։

Ֆիզմաթ գիտությունների դոկտոր է, ԳԱԱ ավագ գիտաշխատող, բայց սրանք չեն իր արժանիքները։

Պրպտող մարդ է, մաթեմատիկան երեխաների համար հետաքրքիր դարձնելու ձևեր է որոնում։

Բնավ չի համապատասխանում «մաթեմատիկա» բառի հետ շատերի մոտ ասոցացվող բոբոյի կերպարին։

Ազատ մարդ է, քաղաքացիականապես՝ միշտ ակտիվ։ Լավ օրինակ է երեխաների համար՝ ամեն իմաստով։

Վերջին 5 տարիներին մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմն է մարզել։ Արդյունքը ոչ այնքան բերված 20 մեդալներն են, որքան մաթեմատիկայի նկատմամբ երեխաների հետաքրքրությունը։

Ու այս ամենը՝ զուտ իր անձնական էնտուզիազմի, նախաձեռնողականության ու գործին նվիրվածության շնորհիվ։

Փող չկա:

Իզուր էլ հանեցին էն՝ «Իսկ դու ի՞նչ ես արել հայրենիքի համար» պաստառները»։