Օրեր առաջ «Արաբկիր» բժշկական կենտրոնում 5 ամսական երեխայի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել:
«Փաստինֆո»-ի այս տեղեկությունը հաստատեց նաև ՀՀ ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնելով, որ երեխայի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, կատարվում է քննություն:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 7-ին՝ ժամը 18:20-ին, «Արաբկիր» բժշկական կենտրոնից ոստիկանությունը հաղորդում էր ստացվել, որ նույն օրը՝ ժամը 16:15-ին, ծայրահեղ ծանր վիճակում իրենց մոտ է ընդունվել 2018 թվականի հունվարին ծնված աղջիկ երեխա, ով նույն օրը՝ 17:50-ին մահացել է: