Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան հրապարակումը. «Արդեն մեկ տարի է, ինչ գործում է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի Վերլուծական խորհուրդը, որում ընդգրկված են քաղաքականության եւ անվտանգության հարցերով փորձագետներ, վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներ, ԱԺ նախկին պատգամավորներ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ներկայացուցիչներ:
Անցած մեկ տարվա ընթացքում Վերլուծական խորհուրդը շրջանակում ունեցել ենք գլոբալ և տարածաշրջանային առումով կարևորություն ներկայացնող տարբեր թեմատիկ քննարկումներ, ամենատարբեր ոլորտներից փորձագիտական համապարփակ զեկուցումներ: Փորձել ենք քննարկումների արդյունքում ստանալ տեղեկատվական արդյունքներ՝ ԱԺ-ին համապատասխան ստորաբաժանումներինմ խորհրդարանական պատվիրակություններին աջակցելով անհրաժեշտ վերլուծական եւ օպերատիվ առաջարկներով:
Պետք է նշեմ, որ որ թեեւ Խորհրդի անդամները տարբեր աշխարհաքաղաքական և ներքին քաղաքական հայացքների կրողներ են, այնուամենայնիվ խմբի հիմնական նպատակն եղել է և մնում է փորձագիտական հանրույթից ստանալ տեղեկություններ եւ առաջարկներ, աջակից լինել մեր երկրի համար պետական շահ ներկայացնող ոլորտներում:
Շնորհակալ եմ Վերլուծական խորհրդի բոլոր անդամներին համագործակցության, պրոֆեսիոնալիզմի և պատրաստակամության համար»: