Սենց տեմպերով շուտով պետական հիմնարկներն ու պետության նկատմամբ պարտավորությունների ինստիտուտներն էլ կչեղարկվեն ու կմնան միայն Նիկոլ Փաշինյանն ու իր ուղիղ հեռարձակումները. Կոնստանտին Տեր-Նակալյան
Advertisement 1000 x 90

Սենց տեմպերով շուտով պետական հիմնարկներն ու պետության նկատմամբ պարտավորությունների ինստիտուտներն էլ կչեղարկվեն ու կմնան միայն Նիկոլ Փաշինյանն ու իր ուղիղ հեռարձակումները. Կոնստանտին Տեր-Նակալյան

Կոնստանտին Տեր-Նակալյանի գրառումը:

50 միլիոն դոլար ընտրակաշառք՝ պետբյուջեի հաշվին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստում են ներել անհույս ճանաչված պարտքերի տույժերն ու տուգանքները։ Ըստ նախնական գնահատականների, խոսքը գնում է մոտ 12 միլիարդ դրամի մասին։ Թվում է, թե ամեն ինչ սքանչելի է ու ճակատ պաչելու բան են ուզում անել, բայց դա ամենևին այդպես չէ։ Ընդհանրապես այդպես չէ ու ես կբացատրեմ, թե ինչու։

Ուրեմն, պլանավորվում է, որ բանկերը այդ վնասները ձևակերպելու են որպես կորուստ ու փոխարենը շահութահարկ ավելի քիչ են մուծելու։ Այսինքն, Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով, պետբյուջ է մուտք է լինելու մոտ 25 միլիոն դոլար ավելի քիչ գումար, որը պետք է բանկերը վճարեին, եթե իրենց վրայից անհույս ճանաչված հարկերի տույժեր գանձելու բեռը պետությունը չկոմպենսացներ նման հարկային արտոնությունով։

Հիշենք նաև, որ մոտ 13 միլիարդ դրամ էլ պատրաստվում են ջրել՝ արագաչափերի ու տեսախցիկների արձանագրած տուգանքները չէղարկելու հաշվին։ Այսինքն, ևս մոտավորապես 25 միլիոն դոլար տրվում է քամուն՝ առանց որևէ ռացիոնալ հիմնավորման ու մոնիտորինգի, որովհետև դամբուլին էլ հասկանալի է, որ չմուծված տուգանքներ այնպես չէ, որ միայն աղքատներն ու չքավորներն ունեին։

Պետք է արձանագրենք, որ ցանկացած դեպքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ տեղ հավատարիմ է իր խոստումներին, նամանավանդ՝ այս ընտրակաշառքների մասով։ Եթե հիշում եք, Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ այն քաղաքացիները, ովքեր հանձն կառնեն չքվեարկել ՀՀԿ-ի օգտին՝ հանուն 10000 դրամ ընտրակաշառքի, կստանան 15000-ական դրամ՝ ԵԼՔ-ի հաղթանակի դեպքում։ Պարզ է, որ Նիկոլ Փաշինյանն այդ ժամանակ չէր էլ կարող պատկերացնել, որ ինքը պետական բյուջեի կառավարման լիազորություն կունենա ու այդ հայտարարությունը թրոլլինգ էր, բայց հիմա, երբ ունի այդպիսի լիազորություն, փաստորեն լավ էլ կիրառում են պետբյուջեի մուտքերի հետ մանիպուլյացիաները՝ որպես ընտրակաշառք։ Ու խիստ հատկանշական է, թե էլեկտորատի որ շերտի վրա են փորձում ներազդել այս ապաշքյարա շռայլությամբ՝ վարկ վերցնող ու չմարողների, խախտում անող ու չմուծողների։

Հիրավի, կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու։ Սենց տեմպերով շուտով պետական հիմնարկներն ու պետության նկատմամբ պարտավորությունների ինստիտուտներն էլ կչեղարկվեն ու կմնան միայն Նիկոլ Փաշինյանն ու իր ուղիղ հեռարձակումները։

#ԿախարդականՓայտիկը



Նման նյութեր