Ընտիր անձնավորություն է, լավ ուսուցիչ, մարդամոտ, հումորի զգացումով, նյութը լավ մատուցում է, ունի յուրահատուկ մոտեցումներ (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ընտիր անձնավորություն է, լավ ուսուցիչ, մարդամոտ, հումորի զգացումով, նյութը լավ մատուցում է, ունի յուրահատուկ մոտեցումներ

Հայկ Բալանյանի հրապարակումը.

Այս մարդը նաև նշանակվել է ԲՈՀ֊ի ղեկավար։ Որդիս հաճախել է ֆիզմաթ դպրոցի օլիմպիալան խմբակը Գոգյանի ղեկավարությամբ։
Ընտիր անձնավորություն է, լավ ուսուցիչ, մարդամոտ, հումորի զգացումով, նյութը լավ մատուցում է, ունի յուրահատուկ մոտեցումներ դպրությանը ու սիրված է երեխաների կողմից, ունի նաև 19 աշխատանք մաթեմատիկայի ոլորտում։

Հիմա մարդիկ ֆոտոշոպեր անելով, հումորային նկարները մեյդան գցելով ուզում են նսեմացնեն մարդուն առանց հասկանալու թե կոնտեքստը, թե լավ նորարար֊ուսուցչի և գիտնականի որակը, թե գիտելիքները։ Ոչինչ չեն ուզում հասկանալ։

Ջհանդամը, թող չհասկանան։ Իրենք արդեն որոշել են որ տղերքով տեղ գնալը հանցանք է, իրենք չեն գնում։
Ինքն իրեն իրոնիայով վերաբերվելը, հումորի զգացումը անններելի է։ Պիտի տրոյկա֊կաստում֊շլվարով գորշություն լիներ, որ ընդունեին։

Իրենց նմանին են ուզում։

Ճիշտ ասած, ուզում էի կեղծ լուր տարածեի, թե ինձ էլ են պաշտոն տվել, ու վայելել թե ով ինչ մեղադրանք է ներկայացնելու, ինչ էր են գրելու, ինչ նկարներ են հանելու ու ֆոտոշոպեր անելու։ Տեսնեի էլի։ Ճանաչեի։

Բայց քանի որ այս իշխանությունն էլ հումորի զգացում չունի, հրաժարվեցի այդ մտքից։ Բայց արժեր։

Իսկ Գոգյանը ռսի ասած учитель от бога է, ու ոչ Փաշինյան, ոչ Հարությունյան ստեղ կապ չունեն։ Հաջողություն եմ մաղթում, պարոն Գոգյան։

Չնայած, որ միջնակարգ կրթությունը բարեփոխեիք, ես անձամբ ավելի ուրախ կլինեի։

Գորշությունը, ոչ ադեկտավությունը, տափակությունը մանկուց է պետք հանել։

ՀԳ

Հավելում Ruben Ter Minasian֊ից․
Ս. Գոգյանը հրապարակումներ ունի հետեւյալ առաջատար, իմպակտ ֆակտոր ունեցող ամսագրերում.
Mathematical Proceedings of the Cambridge Philosophical Society
Mathematical Notes
Analysis Mathematica
Journal of Approximation Theory

Ունի նաեւ հրապարակումներ ՀՀ առաջատար մաթեմատիկական ամսագրում.
Journal of Contemporary Mathematical Analysis. Armenian Academy of Sciences
Ինչքան ինձ հայտնի է, սա ՀՀ միակ ամսագիրն է, որ ունի իմպակտ ֆակտոր:

Ս. Գոգյանի հրապարակումների էջը Zentralblatt für Mathematik-ում.
https://zbmath.org/authors/?s=0&q=Gogyan%2C+Smbat+

Ս. Գոգյանի էջը Research Gate-ում.
https://www.researchgate.net/pro…/Smbat_Gogyan/contributions
Image may contain: 1 person, standing and outdoor



Նման նյութեր