Սամվել Մարտիրոսյանի հրապարակումը. «Հարգելի լրագրողներ (և հասարակ Հայաստանի հպարտ քաղաքացիներ), հրավիրում ենք ձեզ BarCamp Yerevan ֊ ամենաշուխուռային հայաստանյան ՏՏ և մեդիա (չ)կոնֆերնասին (ակնկալվող մասնակիցների թիվը ֊ 3 հազարիվ շատ պայծառ դեմք բոլոր տարիքների)։
Էս տարի մեր տասներորդ Բարքեմփն ա։ Ու լիքը հետաքրքիր բան է լինելու։ Բացի նրանից, որ բազմաթիվ հայաստնայան եւ արտասահմանյան ՏՏ կազմակերպությունների հետ կարող եք ծանոթանալ․ հետն էլ կարող եք ձեր համար լիքը հետաքրքիր պրեզենտացիաներ լսել, որոնք կլինեն միանգամից յոթ զուգահեռ լսարաններում․ նենց որ միշ մի հետաքրքիր բան կգտնեք։
Մենակ մի քանի օրինակ բերեն․ Էվան Շելհամերը, Լեոնիդ Կուլիգինը կխոսեն արհեստական բանականության, Դանիել Տոնկոպիյը՝ ապագայի տրանսպորտի, Եվգենի Կալուժնին՝ փոքր հրթիռների, Իլյա Խանիկովը՝ թռչող ավտոմեքենաների և սմարթ քաղաքների մասին, Գրեգորի Պետրովը, Ֆիլիպ Կրենը՝ ծրագրավորման խնդիրների, որոնողական համակարգերի մասին, Ջոել Բըրքը՝ e-Residency֊ի մասին, կներկայանա նաև Yandex֊ի թիմը, իսկ Cloudflare֊ի ամերիկյան գրասենյակից՝ Արեգ Հարությունյանը։
Հայաստանյան ՏՏ դեմքեր Ucom, BetConstruct, Digitain, Rockbite Games, Workfront Armenia, Ginosi Apartels, SFL LLC, AVETIQ, Vineti AM։ Ու էլի լիքը կազմակերպություն, ու, կարևորը, անհատ։ Նենց որ, դուխով համեցեք․ համ կիրակի, համ շաբաթ ։)
https://www.facebook.com/events/174969143165757/