Արգիշտի Կիվիրյանի հրապարակումը.
Սիրելիներս, մի բան ասեմ: Ես Մանվելենց դեմ պայքարել եմ, երբ դեռ շատերը իր մասին դուզ-դուրան չէին էլ լսել, ու ինքն էլ այդ ժամանակ Վազգենի աջ ձեռքն էր: Բայց այսօրվա դրությամբ ճիշտը հետևյալումն ա, որ այո, իր կողմնակիցները իրավունք ունեն անել բողոքի ակցիա, որ այո, իրենք իրավունք ունեն փողոց փակել, որ այո, ինքը իրավունք ունի ունենալ փաստաբան և այլն: Իրավունքը ունիվերսալ ա, այնպես չի, որ մի խումբ այն կարող ա ունենալ, իսկ մյուս խումբը՝ ոչ: Երբ դուք կոչ եք անում ոստիկանությանը ուժ կիրառել փողոց փակող Մանվելի աջակիցների նկատմամբ, ապա դուք ինչով եք տարբերվում իրենցից, հակառակը, լավագույնս ապացուցում եք, որ ոչ միայն չեք տարբերվում, այլև նույն արժեհամակարգ կրողն եք, ու իրենց դեմ պայքարել եք ոչ թե նրա համար որ այլ որակի երկրում ապրենք, այլ որպեսզի կարողանաք զբաղեցնել իրենց տեղը: Ու հենց դու կոչ ես անում թույլ չտալ Մանվելականներին փողոց փակել ու կոչ ես անում ոստիկանությանը ուժ կիրառել իրենց դեմ, դու դրանով տեղում ռեաբիլիտացնում ես նախկինում իրենց արած կոչերը ու բռնությունները ձեր ակցիաների դեմ: Կողմնորոշվեք, կամ բոլորդ ունեք իրավունք ակցիա անել ու փողոց փակել, կամ մի օր այն ոչ մեկը չի ունենալու…