ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հունիսի 18-ին, ժամը 12:30-ի դրությամբ 14-ամյա Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքները վերսկսվել են: Փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացնում Այնթապ-Սովետաշեն տանող տարածքում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, աուտիզմ ունեցող տղայի որոնողական աշխատանքներում ներգրավված են Արարատի մարզի Մասիս քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ոստիկանության աշխատակիցներ և կամավորներ:
Բոլոր նրանց, ովքեր որևէ տեղեկություն ունեն Հայկ Հարությունյանի գտնվելու վայրի վերաբերյալ, խնդրում ենք կապվել ոստիկանության կամ արտակարգ իրավիճակների նախարարության հետ՝ զանգահարելով 911 հեռախոսահամարով: