
Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թալանել են և թալանից օգտվել են իշխանության գրեթե բոլոր օղակներում՝ գյուղապետարանի պահակից մինչև բարձրագույն իշխանություն և Մանվելի արածի մեջ որևէ զարմանալի և առանձահատուկ բան չկա: Տուշոնկաների մի մասը արջերն են կերել, մի մասն էլ դարձել է Ռոյլս-ռոյլս:
Ով ինչ կարողացել՝ քերել է ժողովրդից՝ մեկը տուշոնկա, մեկը մանկատան երեխաների հագուստ, ծերանոցի ուտելիք, թոշակառուից հարյուր դրամ, նախարարությունից՝ կես տուփ թուղթ, քանի որ այս մարդկանց հայրենիքը ավարտվում է իրենց ստամոքսում:
Մնացած ջիպազգիների թալանածը վերածվել է դղյակների, կանխիկ գումարի, մեքենաների, դրա համար դարձել է արդեն սովորական, բայց դրանք էլ մի օր եղել են զինվորի տուշոնկա, թոշակառուի թոշակ:
Ի դեպ, թալանի հետ կապ չունեցող, բիզնես չունեցող քաղաքական գործիչներ, էտ որ ամեն ամիս ծրարով աշխատավարձ էինք ստանում, չէիք մտածում թե էտ փողը որտեղից»: