Քաղաքական մեկնաբան Ռուբեն Մեհրաբյանի գրառումը.
– Սենց որ գնաց՝ ՀՀԿ-ն ընտրություններին չի էլ մասնակցի․ նույնիսկ իրենց բարեկամները ձայն չեն տա…
– Ընդունված է ասել, որ Հայաստանում հաստատվել էր ավտորիտար ռեժիմ, խունտա․․․ Ո՛չ։ Երկուսն էլ լուրջ բաներ են, սրանք էդքան հաստատ չեն ձգում։ Սա եղել ա պետությունն ուզուրպացրած աչքածակ, անսուրբ ու անհայրենիք լածիրակների բանդա, որը մտքի մեջ արհամարական խնդում էր մարդկանց հայրենասիրության ու մարդկության վրա․․․
– Անշուշտ, ՀՀԿ-ի մեջ անխտիր բոլորին սա չի վերաբերվում և չի կարող վերաբերվել։ Այնուամենայնիվ, հակված եմ հավատալու դատապարտող հայտարարություններ անող անձանց անկեղծությանը և պատկերացնում եմ նրանց հիասթափության և ողբերգության աստիճանը։ Դա շատ նման է այն պատմության դրվագներին, երբ շարքային կամ նույնիսկ որոշ բարձրաստիճան զինվորականներ, նույնիսկ ՍՍ-ականներ Գերմանիայում իմանում էին, թե ինչեր են եղել Աուշվիցում և Բուխենվալդում։
(Ընկերոջս հետ զրույցից)