Ինձ համար շատ բան պարզ չէ՝ զինվորի հագուստը, ուտելիքը բերել է, որ ի՞նչ անի. Արամ Սարգսյան. shantnews.am
Advertisement 1000 x 90

Ինձ համար շատ բան պարզ չէ՝ զինվորի հագուստը, ուտելիքը բերել է, որ ի՞նչ անի. Արամ Սարգսյան. shantnews.am

«Աններելի մեղք է, որևէ հայ մարդ լրացուցիչ բան չի կարող ասել, բայց պետք է մեղքը նայել այն համակարգի մեջ, որը մարդկանց դարձրեց էդպիսին, որովհետև մինչև 1999 թվականը Մանվել Գրիգորյանը ո՛չ պատգամավոր էր, ո՛չ «ջիպեր» ուներ, ո՛չ անգամ Էջմիածնում տուն ուներ, ո՛չ էլ ԵԿՄ վարչության նախագահ էր: Նա Հորադիսում էր՝ Երևանից 200-300 կմ հեռու: Այնտեղ սահման էր պահում: Հոկտեմբերի 27-ից հետո էր, որ Մանվել Գրիգորյանը եկավ Երևան: Այդ ժամանակ էլ Ռոբերտ Քոչարյանը Մանվել Գրիգորյանին գեներալ-լեյտենանտի կոչում տվեց, պաշտպանության նախարարի պաշտոն, ինչի արդյունքում ինձ ազատեց վարչապետի պաշտոնից, հետո հայտարարեց, թե փողի վրա նստած փող ենք ման գալիս: Ու այսպես ամբողջ ազգը սկսեց փողի վրա նստած փող ման գալ»,- խոսելով Մանվել Գրիգորյանի առանձնատանը նախօրեին ԱԱԾ բացահայտւմների մասին՝ ասել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Զավենի Սարգսյանը:

Նրա խոսքերով՝ «Երկրապահ» կամավորականների մեջ կան շատ-շատ ջինջ ու պայծառ տղաներ, որոնք էս վերջին Ապրիլյան պատերազմի ժամանակ հասան զինվորներին, ոգևորեցին զինվորներին: Ու կան շատերը, որոնք շատ-շատ հարստացան թե՛ բանակում փող աշխատելով, թե՛ կոչումներ ստանալով:

«Կարծում եմ, որ բանակում աշխատած անձանց  անձնական սեփականությունը պիտի ստուգվի, ճշտվի: Ինձ համար շատ բան պարզ չէ՝ Մանվել Գրիգորյանն օնկոլոգիական հիվանդ է, թոքի 50 տոկոսը հեռացված է, ունի նաև դիաբետ, խտացրած կաթ ուտել չի կարող: Մարդը, որը քիմիաթերապիա է անցել, կյանքի ու մահվան եզրին է, իր համար գնահատականերն ու արժեքները բացարձակ այլ պիտի լինեին: Էդ կարգի մարդը պիտի գիշեր-ցերեկ Աստծուն աղոթի: Զինվորի հագուստը, ուտելիքը բերել է, որ ի՞նչ անի»,- ասել է Արամ Սարգսյանը:

shantnews.am