
Ռուբեն Շուխյանի հրապարակումը.
Երևանի թիվ 164 դպրոցի աշակերտուհի Նատալի Օհանյանի նամակի մասին թերևս արդեն գիտի համայն հայությունը՝ ողջ աշխարհում: Երկու տարի առաջ՝ Ապրիլյան պատերազմի օրերին Նատալին և նրա դասընկերուհիները նամակներ էին ուղղել սահմանի վրա կանգնած հայ զինվորներին՝ սրտառուչ խոսքերով քաջալերելով նրանց: Բայց երեխաների նամակներն այդպես էլ հասցեատերերին չհասան:
Երեկ նրանք հայտնաբերվեցին գեներալ Մանվելի հյուրատան պահեստներում, երբ բացահայտվեց հրեշավոր հանցագործություն՝ գեներալի կողմից հայ զինվորներին ուղղված օգնության յուրացման սարսափելի փաստը: Այդ նամակները տեղադրված էին սննդամթերքով, պահածոներով և հիգիենայի պարագաներով այն 10 արկղերի մեջ, որը զինվորներին օգնելու նպատակով գնվել էր նույն թիվ 164 դպրոցի ուսուցիչների սուղ միջոցներից հավաքված 200 հազար դրամով: 2016-ի ապրիլին արկղերը դպրոցի տնօրենի կողմից հանձնվել էին Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին՝ հնարավորինս շուտ առաջնագիծ տեղ հասցնելու համար:
Մանրամասները՝ Iravaban.net կայքի տեսանյութում.