Ժամանակակից աշխարհում անընդհատ ու ամենուրեք քարոզում են, թե ինչպես կարելի է դառնալ հաջողակ, հարուստ և արդյունավետ. կարճ ասած՝ ինչպե՞ս բոլորից լավը լինել: Սոցցանցերում անընդհատ կարելի է կարդալպատմություններ, թե ինչպես մի երիտասարդ ստեղծեց ինչ–որ ծրագիր և մեծ գումարներ աշխատեց: Սոցցանցինյուզֆիդն էլ պտտելիս տպավորություն է ստեղծվում, թե քո շրջապատում բոլորը ավելի ուրախ և երջանիկ են, քան դուք: Սակայն հաջողության և երջանկության վրա խիստ կենտրոնացումը միայն ընդգծում է, թե ինչերի չեք հասել: Ինչպե՞ս հաջողակ դառնալ: Ամերիկացի հեղինակ, բլոգեր և ձեռներեց Մարկ Մենսոնը առաջարկում է խնդրի լուծմանիր տարբերակը՝ «Թքած ունենալու նուրբ արվեստը. երջանկության պարադոքսալ բանաձև» գրքում: Գիրքը գրել է 2016-ին, բաղկացած է 9 գլխից: «Թքած ունենալու նուրբ արվեստը» միանգամից դարձել է ամերիկյան, հետոհամաշխարհային բեսթսելլեր: Այն ակնթարթորեն Amazon-ում դարձավ № 1 բեսթսելլերը:
«Թքած ունենալու նուրբ արվեստը» միանգամից դարձել է ամերիկյան, հետո համաշխարհային բեսթսելլեր: Այն ակնթարթորեն Amazon-ում դարձավ № 1 բեսթսելլերը:
Մեզ տասնամյակներ շարունակ սովորեցրել են, որ երջանիկ և հարուստ լինելու համար պետք է դրական մտածել։ Բայց այդ դարաշրջանն ավարտվել է։ «Թող գրողի ծոցը գնա դրականը,- ասում է Մարկ Մենսոնը: – Կյանքը երբեմնդաժան է, և մենք պետք է համակերպվենք այդ մտքի հետ»: Հեղինակը գիտական հետազոտություններով ու սևհումորի օգնությամբ բացատրում է, որ կյանքի որակը լավացնելու համար ոչ թե պետք է կիտրոնը լիմոնադ դարձնել, այլ պարզապես պետք է ուտել այն։ Մենսոնը եզակի մտերմության ազդեցիկ միջավայր է ստեղծում` անձնականպատմություններ պատմելով և երբեմն անպատշաճ հումորով։
Պե՞տք է ժամանակ ծախսել գիրքն ընթերցելու վրա: Ընդհանրապես, ի՞նչ է սովորեցնում:
Ինքնակատարելագործման ձեռնարկում հայտնի բլոգերը սովորեցնում է, որ երջանիկ լինելու համար պետք է ոչ թեանընդհատ ձևեր թափել, թե իբր ամեն ինչ լավ է, այլ պետք է կարողանալ նայել դժվարությունների աչքերին: Ինչ-որ պահի սկսում ենք մտածել, որ բացասական զգացմուքններն ու անհաջողությունները վատն են և փորձում ենք պայքարել դրանց դեմ: «Մի փորձեք, – ասում է Մարկ Մենսոնը: – Ուժերը և նյարդերը պետք է ծախսել կարևորի վրա»: Գիրքն օգնում է հասկանալ, որ միշտ դժվարություններ կլինեն: Հաջողակ դառնալու համար մի փոքր պարադոքսալ է, բայց աշխատող: Խնդիրները երբեք և ոչ մի տեղ չեն անհետանա, բայց ապրելը կդառնա ավելի հեշտ և հաճելի:
Խնդիրները երբեք և ոչ մի տեղ չեն անհետանա, բայց ապրելը կդառնա ավելի հեշտ և հաճելի:
Մարկ Մենսոնի կյանքի փիլիսոփայություն պարզ է. պետք է սովորել թքած ունենալու արվեստը: Մենսոնն առաջարկումէ կողմնորոշվել, թե կյանքում ինչն է կարևոր ձեզ համար: Պետք է սովորել թքած ունենալ մնացած մանրուքների՝անկարևորի վրա, գրողի ծոցն ուղարկել ուրիշի կարծիքը, առերեսվել անհաջողությանը և դրան միջնամատ ցույց տալ: «Խոչընդոտը ճանապարհ է, էգոն՝ թշնամի» բեսթսելլերի հեղինակ Ռայան Հոլիդեյը հենց դա էլ հասկացել ու այսպես էմեկնաբել գիրքը:
«Երջանիկ ու ազատ ապրելու համար պետք է տարբերել ու առանձնացնել կարևոր արժեքներն անկարևորներից։ Սահրաշալի գրված կիրառական փիլիսոփայությամբ գիրք է, որն ընթերցողին կօգնի հասնել դրան»։
Մարկ Մենսոնի Թքած ունենալու արվեստը հետաքրքիր և անսովոր է ընթերցել: Հարցազրույցներից մեկում Մենսոննասել է, որ այս գիրքը չի թեթևացնի ձեր խնդիրները.
«Ես նույնիսկ չեմ փորձի: Ինչպես տեսնում եք, ես ձեզ հետ արդար եմ: Այն նաև մեծության չի բերի, չի էլ կարող, քանիոր մեծությունը ուղեղի իլյուզիան է, ամբողջությամբ արհեստական նպատակ և մեր անձնական հոգեբանականԱնտլանտիդան»:
Մենսոնն ասում է, որ փոխարենը կսովորեցնի, թե ինչպես ցավը վերածել զենքի, տրավման՝ ուժի, իսկ ձեր խնդիրները՝միքիչ ավելի հաճելի խնդիրների: «Բարձրացրո՛ւ կյանքիդ որակը» բեսթսելլերի հեղինակ Սթիվ Քեմբը ասում է.
«Այս գիրքը լավ ընկերոջ նման սթափեցնող ապտակ է հասցնում: Այն զվարճալի է ու անպարկեշտ։ Կարդացե՛ք, եթեպատրաստ եք մի կողմ դնելու ձեր բոլոր արդարացումներն ու ապրելու գրողի տարած լավ կյանքով»։
Ամբողջությամբ՝ newmag.am