Ինչ պատիժ է սպասվում Մանվել Գրիգորյանին՝ երկու հոդվածով մեղադրանքները հաստատվելու դեպքում… aysor.am
Advertisement 1000 x 90

Ինչ պատիժ է սպասվում Մանվել Գրիգորյանին՝ երկու հոդվածով մեղադրանքները հաստատվելու դեպքում… aysor.am

Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի երկու հոդվածով:
Նա մեղադրվում է ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ: Այս արարքը պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով:
Մ.Գրիգորյանը նաև մեղադրվում է 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով: Այս հոդվածով նախատեսվում է պատիժ չորսից ութ տարի ժամկետով ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
aysor.am