Վահե Անթանեսյան. «Մեր հիմնական խնդիրների պատճառը սեփական պատմության չիմացությունն է և պատմությանը որպես հեքիաթ վերաբերվելը»
Advertisement 1000 x 90

Վահե Անթանեսյան. «Մեր հիմնական խնդիրների պատճառը սեփական պատմության չիմացությունն է և պատմությանը որպես հեքիաթ վերաբերվելը»

Ասել եմ, ու էլի կասեմ. մեր հիմնական խնդիրների պատճառը սեփական պատմության չիմացությունն է և պատմությանը որպես հեքիաթ վերաբերվելը: Մինչդեռ, պատմությունը դաս է…

Մենք անցյալում էլ ունեցել ենք զորավարներ, ովքեր իրենց իսկապե՛ս փառավորել են ռազմի դաշտում, ապա դարձել սեփական ժողովրդի ճիվաղը…

Դեռ միջնադարից նմանօրինակ վարքով հայտնի էին Մուշեղ Մամիկոնյանը, Սամվել Մամիկոնյանը, Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, Մժեժ Գնունին, շատերը…

Բայց խոսեմ պատմության նորագույն շրջանից.

Սարդարապատի հիրավի հերոսը՝ Դանիելբեկ Փիրումյանը, ում անձնական խիզախության և խելքի շնորհիվ նաև կերտվեց այդ փառապանծ հաղթանակը, 1920 թվականին Կարսի ռազմական պարետն էր: Եվ… անթաքույց զբաղված էր թալանով ու սեփական ժողովրդին կեղեքելով, հայ զինվորի ունեցվածքը յուրացնելով…

Սակայն մեր դասագրքերում քար լռություն է այդ մասին… չի՛ տրվել Դանիելբեկ Փիրումյան ռազմական գործչի ճիշտ ու անաչառ գնահատականն ու նա ամենուր ներկայացված է որպես հերոս:

Եթե մեր պատմագիտությունը անաչառ լիներ ու ճիշտ գնահատական տար, գուցե դա դաս լիներ ու այսօր մենք փաստի առաջ չկանգնեինք, այսօր չունենայինք գեներալ մանվելների պես ճիվաղներին…

Լուսանկարը՝ Վահե Անթանեսյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր