Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում «Սասնա ծռերի» դատին մասնակցող ՊԲ նախկին հրամանատար, օրերս կալանքից ազատված Սամվել Բաբայանից լրագրողները հետաքրքրվեցին`պե՞տք է փոխվեն «Սասնա ծռերի» այն անդամների խափանման միջոցները ևս, ովքեր մեղավոր են ոստիկանների սպանության մեջ:
Սամվել Բաբայանը հավաստիացնում է, որ «Սասնա ծռերը» մարդասպաններ չեն. «Ես իրանց ճանաչում եմ: Այն էն մեկը, Մխիթարը, ես իրան ճանաչում եմ,Ղարաբաղից ա, Գերմանիա ծառայած, իմ մոտ «աֆիցեր» է եղել, ինստիտուտ ավարտած…սխալ է, չպետք է անեին դա: Ես հո չեմ ասում`արել են ճիշտ են արել, էշություն են արել: Բայց հիմի կատարվել է: Ի՞նչ անենք`կոտորե՞նք էս մի կողմին: Պետք է գտնել ոսկի միջինը: Բայց էդ ընդհանուրը արել են բոլորիս համար, որ էս կենդանիներից պրծնենք: Փաշինյանը կարողացել է երիտասարդներին համախմբի, խնդիրը էս ձևով լուծվեց, իրանք չեն կարողացել, էս ձևով են արել: Բայց մեկ է, իտոգը գալիս է մեր ընդհանուրի խնդիրը լուծելուն»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am