
Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բաբայան Սամվելն այսօր լրագրողների հետ զրույցում դատապարտել է Մանվելի կողմից տուշոնկի հափշտակությունը:
Մանվելի թեման արդեն դարձել է նույնիսկ Մանվելից մեծ կալիբրի թալանչիների ինդուլգենցիաի պես մի բան: Իհարկե, հանրության մեջ կլինեն հավի հիշողությամբ տառապողներ, սակայն ես հո լավ եմ հիշում Սամվել Բաբայանի տան խուզարկության կադրերը, որը նկարահանել էր Համլետ Ղուշչյանը: Բռերով ադամանդներ, բազմաթիվ ավտոմեքենաներ: Տուշոնկաները էդ ավարի մոտ անմեղ չարաճճիություններ կթվային: Ու հիմա պարոն Բաբայանը առանց ամոթի ինչ-որ բան է փորձում դատապարտե՞լ:
Հաջորդը՝ Սամվել Բաբայանը հայտարարեց, որ զինված ահաբեկչական խմբի անդամները մարդասպաններ չեն, տենց ա ստացվել, հիմա մարդ ա սպանվել ու հավելում է, որ նրանց ինքը նրանց լավ է ճանաչում:
Իյա, իրո՞ք: Ինչքա՞ն լավ: Կարող ա՞ շաաաաաաաաատ լավ, կարող ա՞ այնքան լավ, որ նույնիսկ ողջունում եք ահաբեկչությունը:
Հարգելիներս, կարծեմ հակապետական բաներ էիք փնտրում…»:
https://www.facebook.com/narek.malyan/posts/2121008211260732