Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ պատմելով 10-ամյա Անգելիկա Դերզյանի հետ իր հանդիպման մասին: Նա մասնավորապես գրել է․ «Քիչ առաջ հյուրընկալեցի 10-ամյա Անգելիկա Դերզյանին:
Պատմությունը հետևյալն է. մի տասն օր առաջ հեռախոսիս զանգ եկավ, վերցրեցի, ասում է՝ բարև ձեզ, վարչապե՞տն է խոսում: Ասացի՝ այո: Ասում է՝ ես 10-ամյա Անգելիկան եմ, ուզում եմ ձեզ հետ հանդիպել:
Ասացի, որ հարմար պահի ետ կզանգեմ և կհրավիրեմ: Այսօր մեր հանդիպումը կայացավ: Անգելիկան ինձ համար իր նկարած երկու նկար էր բերել, խաչ ու աղոթագիրք:
Իսկ ինձնից միայն մի խնդրանք ուներ. որ մեր զինվորները սոված չմնան, առողջ լինեն և առողջ տուն վերադառնան: Ես ասացի, որ ամեն ինչ կանեմ, որ հենց այդպես էլ լինի»: