Իրական պետություն կառուցելու ճանապարհին. Ռուբեն Շուխյան
Advertisement 1000 x 90

Իրական պետություն կառուցելու ճանապարհին. Ռուբեն Շուխյան

«Հուսով ենք, վերջապես գալիս է մեր երկրում ԻՐԱԿԱՆ պետություն կառուցելու ժամանակաշրջանը, քանի որ բոլորս էլ հրաշալի գիտենք, որ մինչ հիմա ինչ եղել է՝ դա ուղղակի պետության իմիտացիա էր և գաղութատիրական ժամանակների պրիմիտիվ բրգաձև մի համակարգ:

Թեկուզ այդ նույն չարաբաստիկ գեներալի վերջին խայտառակ բացահայտումների դեպքը. ի՞նչ է, ոչ ոք չգիտե՞ր, չէ՞ր լսեր, չէ՞ր տեսել այդ գեներալի ու շատ ուրիշ նրա նմանների մասին, և հիմա նախկին իշխող խմբակցության պատգամավորների մոտ վատ լսողության և վատ տեսողության ախտանիշներ են հանկարծ հայտնաբերվել: Չարաբաստիկ գեներալը՝ ընդամենը մի առանձին վերցրած տեղային փոքր բուրգ էր, տասնյակ նմանատիպի փոքր բուրգեր կային ողջ Հայաստանով մեկ՝ Երևանի համայնքներում և մարզերում, որոնք ենթարկվում և բնականաբար նաև վերահսկվում էին գլխավոր, կենտրոնական բուրգի կողմից»,- իր էջում գրել է Ռուբեն Շուխյանը:



Նման նյութեր