
ՌԴ Ռոստովի մարզում երկու ինքնաթիռ օդում միմյանցից ծայրահեղ մոտ են անցել:
Ինչպես հայտնի է դարձել РЕН ТВ-ին՝ ինքնաթիռներից մեկը Մոսկվայից մեկնում էր Երևան, երկրորդը` Ստավրոպոլից Մոսկվա:
Ինքնաթիռներից մեկում RA ռեժիմով միացել է TCAS-ը (օդում ինքնաթիռների բախման մասին նախազգուշացնող համակարգ), որի պատճառով օդաչուն որոշում է կայացրել իջեցնել ինքնաթիռը՝ մինչև 325 մետր: