Մեր տեղեկություններով՝ վաղ առավոտից լարված իրավիճակ է Արյունաբանական կենտրոնում: Բանն այն է, որ փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն այսօր գնացել էր կոլեկտիվին ներկայացնելու նոր տնօրենին՝ Սամվել Դանիելյանին, սակայն կոլեկտիվը դռները փակել է նրա առաջ: Սերգեյ Խաչատրյանը երկար-բարակ աշխատողներին համոզում էր, որ սա նոր Հայաստանն է, փոփոխություններ անելու ժամանակն է, սակայն բուժաշխատողները տարակուսած էին, թե ինչու փոփոխությունները չեն սկսել հենց երկար տարիներ Համաշխարհային բանկի վարկային ծրագրերը տնօրինող Սերգեյ Խաչատրյանից, ով հասցրել է ավելի քան 6 նախարար փոխել, աշխատել անգամ փաշինյանական կառավարության կազմում:
Մեծ դժվարությամբ փոխնախարարին և տնօրենին հաջողվել է ներս մտնել, այդ ողջ ընթացքում կոլեկտիվը փորձել է ֆեյսբուքի միջոցով լայֆ մտնել, սակայն նրանց ամեն կերպ արգելել են: Տեղեկացանք նաև, որ միջոցառումը լուսաբանելու համար լրագրողներ ևս գնացել են, որոնց աշխատանքը անընդհատ խոչընդոտել են: Ի դեպ, այսօր բուժաշխատողի օրն է, ինչպես նաև նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանի ծնունդը, և մինչ նախարարը փարթիների մեջ է, արյունաբանականի կոլեկտիվը պայքարի մեջ է: