Երևան քաղաքի կանաչ տարածությունների ոչնչացումը շարունակվում է (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Երևան քաղաքի կանաչ տարածությունների ոչնչացումը շարունակվում է

Նուրան Սիրանանի ֆեյսբուքյան հրապարակումը.

«Երևան քաղաքի կանաչ տարածությունների ոչնչացումը շարունակվում է չնայած Թավշյա Հեղափոխությունից հետո, կարծես թե, նոր իրականություն է ստեղծվել: Նկարներում պատկերված է Արամի 64 շենքի դիմացի գազոններից մեկը մոտ 6 տարի առաջ և ներկայումս այդ գազոնը շենքի 1-ին հարկում գտնվող ռեստորանի սեփականատերերի՝ «Feesh Club» ՍՊԸ-ն զավթումից հետո: Հին նկարում դեռևս չկան դրանից հետո տնկված և հասակ առած թփերը, որոնք ոչնչացվել են այդ մի քանի սեղանը դնելու համար գազոնը զավթած մարդկանց կողմից: Բացի այդ բոլորից, առանց շենքի սեփականատերերի թույլտվության, աղավաղել են շենքի գեղեցիկ ֆասադը տգեղ մետաղական կոնստրուկցիաներով, որոնցից ըստ երևույթին կախվելու են հովանոցներ նախկին գազոններում դրվելիք սեղանները արևից կամ անձրևից պաշտպանելու համար: Նկարներից մեկում պատկերված է զավթված գազոնին սիմետրիկ գազոնը, որը պատկերացում է տալիս ոչնչացված թփերի մասին»:



Նման նյութեր