Intel կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն Բրայան Կրժանիչը թողնում Է իր պաշտոնը: Այդ մասին ասված Է Intel-ի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
«Intel կորպորացիան այսօր հայտարարել Է գլխավոր գործադիր տնօրենի և տնօրենների խորհրդի անդամի պաշտոնից Բրայան Կրժանիչի հեռանալու մասին»,-նշվում Է մամուլի տեղեկագրում:
Կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրենի պարտականությունները ժամանակավորապես կատարելու Է Ռոբերտ Սուոնը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: