ԱՄՆ-ի կառավարությունը մշակել Է այն աստղակերպերից Երկրի պաշտպանության գործողությունների նոր պլան, որոնք կարող են վտանգ ներկայացնել գլոբալ մասշտաբով: Այդ մասին հայտնել Է Fox News-ը:
Նշվում Է, որ Միացյալ Նահանգների մյուս գերատեսչությունների գործընկերների և ոչ կառավարական փորձագետների հետ NASA-ի փորձագետները բացահայտել են բոլոր աստղակերպերի «ավելի քան 95 տոկոսը, որոնք այնքան են մեծ, որ կարող են գլոբալ աղետ առաջացնել» մեր մոլորակի հետ բախվելու դեպքում: Ըստ որում Սպիտակ տան Գիտության և տիեզերական տարածության յուրացման վարչության ներկայացուցիչ Ահարոն Մայլզն ընդգծել Է, որ հայտնաբերված օբյեկտներից ոչ մեկը սպառնալիք չի ներկայացնում ընթացիկ հարյուրամյակում:
NASA-ն գտնում Է, որ գործողությունների ռազմավարության և պլանի ներդրումը կբարձրացնի արդյունավետ հակազդման պատրաստվածությունն այն դեպքում, եթե աստղակերպերի նոր պոտենցիալ ազդեցություն հայտնաբերվի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: