«ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 53-րդ կմ-ին հունիսի 17-ին, ժամը 13.30-ի սահմաններում, վրաերթի էր ենթարկել 7-ամյա Վաչագան Մեսրոպյանին, ում մարմնական վնասվածքներով տեղափոխել էր հիվանդանոց:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, հունիսի 21-ին, ժամը 5.30-ին, Վ. Մեսրոպյանը հիվանդանոցում մահացել է:
Քննությունը շարունակվում է: