Մկրտիչ Իսրայելյանի հրապարակումը.
Չգիտեմ որքանով է ճիշտ լուրը, թե իբր ԱԱԾ-ն նախկին պաշտոնյաներից 200 կգ ոսկի է առգրավել, բայց այդուամենայնիվ չեմ զարմանա, եթե ճիշտ լինի: Մի քանի տարի առաջ էն «սուպեր ինծիլիգենտ» վարչապետ Տիգրան Սարգսյանը բավական էժան գնով վաճառեց Հայաստանի ոսկու պահուստները, դրանք վերածելով փողի ու էդ քայլը բացատրեց նրանով, թե իբր ավելի նպատակահարմար է, որ Հայաստանի պահուստները փողով լինեն և ոչ թե ոսկով: Փաստորեն մարդիկ նպատակահարմար համարեցին երկրի պահուստները թղթադրամի վերածել, իսկ պետությունից գողացած միջոցները նպատակահարմար են համարել ոսկով պահել: