Նախորդ իշխանությունը չէր «դիպչում» Ծառուկյանի բիզնեսին, անգամ այն բանից հետո, երբ նա ընդդիմություն դարձավ։ Գործը ստուգումներից այն կողմ չէր անցնում, Փաշինյանի իշխանությունն այս հարցին այլ մոտեցում է ցուցաբերել։
Հայաստանի պետեկամուտների կոմիտեն ավտոգազալցակայանների գործունեության կասեցման որոշումների կայացման թվով 12 դեպք է գրանցել։ Այս մասին հայտնում է կոմիտեի մամուլի ծառայությունը։
Այս տարվա հունիսի 1-ից ի վեր ավտոգազալցակայանների գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների մոտ կազմվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների խախտման թվով 31 ստուգման ակտ, որոնցից 12-ը մեկ տարվա ընթացքում խախտման 2-րդ և ավելի դեպքեր են:
Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի` հարկային մարմնի կողմից հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների խախտումն արձանագրվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, խախտումն առաջին (երկրորդ) անգամ կրկնելու դեպքում տնտեսվարող սուբյեկտը տուգանվում է տվյալ գործունեության իրականացման վայրում տեղադրված հսկիչ դրամարկղային մեքենաներով նախորդ եռամսյակի ընթացքում արձանագրված շրջանառության 0.7 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 300 հազար (600 հազար) դրամից, և տնտեսվարող սուբյեկտի գործունեությունն այդ վայրում և այդ մասով կասեցվում է հինգ (տասը) օրով:
Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն` հարկ վճարողի գործունեության կասեցումը կարող է փոխարինվել տուգանքի վճարմամբ՝ հարկ վճարողի գրավոր դիմումը ներկայացնելու և նույն մասով սահմանված չափով հաշվարկվող տուգանքը վճարելու դեպքում:
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am