
ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի կոչը.
Հայաստանի պետական և մասնավոր հեռուստաընկերություններին և ռադիոընկերություններին կոչ եմ անում շեշտակի ավելացնել կրթական ծրագրերին հատկացվող ժամանակը: Մեզ եկող դիմումներից ակնհայտ է դառնում, որ այս ոլորտի նկատմամբ կա մեծ ուշադրություն, կան բազմաթիվ գաղափարներ, որոնք խնդրում եմ քննարկել այդ գաղափարների հեղինակների հետ, երբ ձեզ դիում են այդ հարցով: