
ՀՀ նախագահին շնորհավորել են Հայաստանի նախկին և գործող ղեկավարները։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական իր ուղերձում Արմեն Սարգսյանին մաղթել է քաջ առողջություն, երջանկություն և նոր ձեռքբերումներ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ: Վարչապետն Արմեն Սարգսյանին մաղթել է քաջ առողջություն, երջանկություն, հաջողություններ և արգասաբեր գործունեություն՝ ի բարօրություն Հայաստանի և հայ ժողովրդի: