Օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը պատմել է, որ Գերմանիայում անցկացված վիրահատությունը բարդ է եղել, բայց հաջող է անցել:
«Վիրահատությունը հեշտ չէր, բայց հաջող անցավ: Շնորհակալություն բժիշկ Գերդ Բաումերին և նրա թիմին պրոֆեսիոնալ աշխատանքի համար: Շնորհակալություն Հենրիխ Մխիթարյանին՝ Ֆրանկֆուտումցուցաբերած ուշադրության համար: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր գրում և աջակցում էին սոցցանցերում: Գնահատում եմ»,- Facebook-յան էջում գրել է 27-ամյա ըմբիշը՝ տեղադրելով վիրահատության տեսանյութը: