Պայմանագրային զինծառայող Հովհաննես Մելքոնյանի մահվան դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել է վաշտի հրամանատարի տեղակալը:
Նախնական տվյալներով, զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել որովայնի շրջանում՝ հունիսի 22-ի ուշ երեկոյան, մարտական դիրքում արձակված կրակոցի հետևանքով։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ կրակոցն արձակվել է վաշտի հրամանատարի տեղակալի կողմից նույն վաշտի մեկ այլ պայմանագրային զինծառայողին ամրակցված ինքնաձիգից։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով, վաշտի հրամանատարի տեղակալը ձերբակալվել է։
Նախաքննությունը շարունակվում է։