Ով փողոց փակի, ով պաշտոն ստանա
Advertisement 1000 x 90

Ով փողոց փակի, ով պաշտոն ստանա

— Բալե´ս, ո՞նց ես։
— Էհ, մա´մ, մի հարցրու։
— Ի՞նչ ա եղել։
— Էհ…
— Հը՞։
— Դե ինչ «հը», էլի նույնը։ Ամեն օր՝ նույն բանը։
— Վա՜խ, քոռանամ ես։ Էլի, հա՞։
— Հա, բա ինչ…
— Հողեմ դրանց գլուխը, բա էս խելացի, սիրուն, հեղափոխական բալիս համար վերջը մի կարգին պաշտոն չգտա՞ն, որ տան։
— Էհ, մամ… Գիտե՞ս ինչն ա ամենաաբիդնին։
— Ըըը…
— Էն մեր կողքի պադյեզդից Գուգոյին հիշո՞ւմ ես։
— Ո՞նց, դրան պաշտո՞ն են տվել։
— Բա՜… Գոնե մի անգամ փողոց փակած չկա, մի անգամ կաստռուլկին շերեփով խփած չկա, սաղ-սաղ մի քանի հատ սելֆի ա դրել Ֆեյսբուքում միտինգից, էդ ա…
— Կարո՞ղ ա ծանոթ-մանոթ ունի կառավարությունում։
— Հա, տենց մի բան հաստատ կլինի, դրա հոգին խորն ա։
— Վայ թաղեմ ես դրան… Բալիս պաշտոնը գողացավ։
— Ասում ես, էէէ… Ով փողոց փակի, ով պաշտոն ստանա։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան հրապարակումներից:



Նման նյութեր