Երևանում բախվել են Սամվել Ալեքսանյանի Opel-ն ու Միքելե Պլաչիդոյի Yamaha մոտոցիկլը. հետաքննությունը վարում է «Շերլոկ Հոմս» մականվամբ ՃՈ ավագ հետաքննիչը. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Երևանում բախվել են Սամվել Ալեքսանյանի Opel-ն ու Միքելե Պլաչիդոյի Yamaha մոտոցիկլը. հետաքննությունը վարում է «Շերլոկ Հոմս» մականվամբ ՃՈ ավագ հետաքննիչը. shamshyan.com

Երեկ՝ հունիսի 23-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում Արցախի պողոտայում բախվել են Երևանի բնակիչ՝ 60-ամյա Սամվել Ալեքսանյանի վարած Opel մակնիշի 35 MO 836 համարանիշի և Yamaha մակնիշի NO 122159 համարանիշի մոտոցիկլը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

SHAMSHYAN.com-ի թղթակցին դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մոտոցիկլավարը Իտալիայի Հանրապետության քաղաքացի՝ Ջենովա քաղաքի բնակիչ Միքելե Պլաչիդոն է եղել։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։

Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթպաահ խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանը, ով գործընկերների մոտ ավելի շատ հայտնի է «Շերլոկ Հոմս» մականվամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com