Ռուբեն Շուխյանի հրապարակումը.
Չմոռանանք, որ հենց ապրիլի 23-ն էր այն ուղենիշային ամսաթիվը, երբ տեղի ունեցավ ոչ միայն մեկ առանձին անձի, այլև մի ամբողջ իրեն արդեն սպառած համակարգի հրաժարականը: Իսկ այդ նույն օրվա համազգային մեծ տոնախմբությունը՝ դա նոր, բարեփոխված Հայաստան կերտելու հրամայականով ժողովրդական, չկեղծված հանրաքվեի արդյունքների փաստացի ամփոփումն էր:
Կարելի է ասել, որ հենց այդ օրը՝ 2018-ի ապրիլի 23-ին ավարտվեց հայաստանյան պատմության մի ծանրագույն շրջափուլ, որը սկիզբ էր դրվել 1999-ի հոկտեմբերի 27-ով: Այնպես որ՝ մնում է, որ հիմա բոլորս արդեն աջակցենք և նպաստենք, որ կարողանանք կայացնել և վերջապես ունենալ մեր այդ նոր Հայաստանը: