Հունիսի 24-ին, ժամը 10:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Բուսաբանական այգու մոտակայքում գտնվող «ԱրթՄեդ» ԲԿ-ի տանիքից (6-րդ հարկ):
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հերթապահ խումբը:
Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը: