Նախարարները բլոտ են խաղում. ո՞վ է հաղթել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Նախարարները բլոտ են խաղում. ո՞վ է հաղթել

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, Արտակարգ Իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն ու Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը կիրակնօրյա հանգիստն անցկացնում են բլոտ խաղալով։ Սփյուռքի նախարարն այս մասին հայտնել է Facebook-ի իր էջում։

«Թող ինձ ների բնապահպանության նախարարը, բայց պաշտպանության նախարարին ես ու Ռոստոմյանը մի կերպ հաղթեցինք:

Հ.Գ. Կիրակնօրյա, բայց մեզ համար աշխատանքային օրը 30-40 րոպե ընդմիջումն օգտագործել ենք 1 պարտիա բլոտ խաղալու համար:»,- գրել է նա։



Նման նյութեր