Կարեն Անտաշյանի գրառումը. «Վերջերս մի խիստ մտահոգիչ երևույթի մասին եմ իմացել, որի մասին, համոզված եմ, շատերդ չեք էլ կասկածում։ Պարզվում է, կան ծնողներ, որոնք իրենց երեխաներին Ռուսաստանի քաղաքացու վրա կեղծ խնամակալություն են ձևակերպում, որպեսզի նրանց ռուսական դպրոց տանելու թույլտվություն ստանան։ Սա կրթության նախարարության և սոցապ նախարարության համատեղ լուծելիք հարց է, հարգելի նախարարներ, խնդրում եմ ուշադրություն դարձնել – Arayik Harutyunyan, Mane Tandilyan։ Անշուշտ խնամակալություն տվող մարինները կոռուպցիոն ռիսկի գոտում են հայտնվում, մյուս կողմից, եթե անպայման ու այդքան շատ են ուզում գնալ ռուսական դպրոց, թող սահմանվի օրինական պետական տուրք, թող վճարեն ու տանեն։ Բայց հարցը խորքային իմաստով հայկական կրթական համակարգի հանդեպ անվստահությունից է գալիս, ահա աշխատանքի հիմնական ուղղությունը։»:
«Կան ծնողներ, որոնք իրենց երեխաներին Ռուսաստանի քաղաքացու վրա կեղծ խնամակալություն են ձևակերպում». Կարեն Անտաշյան
| Դիտվել է`
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ