ԱԻՆ-ը տեղեկություն է ստացել, որ կորած Հայկ Հարությունյանին նկատել են Վաղարշյան փողոցում
Advertisement 1000 x 90

ԱԻՆ-ը տեղեկություն է ստացել, որ կորած Հայկ Հարությունյանին նկատել են Վաղարշյան փողոցում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությանը հունիսի 25-ին՝ ժամը 13:34-ին, տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Վաղարշյան փողոցի «Կրպակ» սուպերմարկետի մոտ նկատվել է կորած 14-ամյա Հայկ Հարությունյանը:

Ինչպես հաղորդեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: