«Շրթունքներս լցնելիս չափն անցել եմ». Լիլիթ Բաբասյանը` «լկտի» տպավորություն թողնելու, հիասթափությունների և միամտության մասին. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Շրթունքներս լցնելիս չափն անցել եմ». Լիլիթ Բաբասյանը` «լկտի» տպավորություն թողնելու, հիասթափությունների և միամտության մասին. life.tert.am

Դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը` Լիլիթը, միշտ աչքի է ընկել իր անկեղծությամբ։ Tert.am Life–ը Լիլիթի հետ նոր զրույց է ունեցել, որի ժամանակ դիետոլոգը մի շարք անկեղծ խոստովանություններ է արել։ Լիլիթի հետ խոսել ենք կյանքում ունեցած հիասթափությունների, ավելի ուժեղ դառնալու և առաջին հայացքից սխալ տպավորություն ստեղծելու մասին։

–Լիլիթ, երբ ամուսնացար, 20 տարեկան էիր։ Որքան էլ այդ տարիքի համար կայացած լինեիր, քո հետագա կայացման, աշխատանքում ինքնադրսևորվելու փուլը եղավ ամուսնուդ կողքին։ Այս ընթացքում շա՞տ ես փոխվել։

–Մինչև ամուսնությունս էլ աշխատում էի, սակայն այս ընթացքում ավելի ամրացա։ Ես, իսկապես, շատ եմ փոխվել։ Մեկ–մեկ մտածում եմ` 27 տարեկան եմ, բայց հոգեպես ինձ զգում եմ երկար ճանապարհ անցած, 60 տարեկան մարդ եմ զգում։ Հիմա ավելի չոր եմ դարձել։

–Ինչո՞ւ։

–Հիասթափությունը մարդկանցից շատ էր։ Չեմ ասում` բոլորը, սակայն մարդկանց մեծ մասն օգտագործում է քո բարությունը, անկեղծությունն ու մեծահոգությունը։ Ես ատում եմ, երբ ինձ խաբում են։

–Հայտնիությունն ու աշխատանքային հաջողությունը ի՞նչ փոխեցին քո կյանքում։

–Ինձ չփոխեցին։ Սաշն ու իմ մտերիմներից շատերն ասում են` պիտի այսպիսին չլինես, բայց ես չեմ ուզում փոխվել։ Ես գիտեմ, որ ահավոր հայտնի ու հարուստ մարդ եմ լինելու, սակայն երբեք չեմ փոխվի։ Այն օրը, երբ փոխվեմ, կնշանակի` մեռած մարդ եմ, կհայտնվեմ այնտեղ, ինչի դեմ պայքարել եմ։

–Ձգտում ես հարստությա՞ն։

–Չեմ ձգտում, ուղղակի մանկուց զգացողություն ունեմ, որ այդպես է լինելու։

–Շատերը քննարկում են, որ ապահովված ընտանիքից ես։ Մի առիթով խոսել ենք այնմասին, որ ֆինանսապես բարդ տարիներ եք ունեցել։ Հիմա էլ, դու ու ամուսինդ անընդհատաշխատելով եք պահում այն, ինչ ստեղծել եք։ Հաճա՞խ եք բարդությունների հանդիպում։

–Այսօր մեր տանը դա մեծ կռիվ է։ Երեխաս հիմա մերոնց մոտ է, որովհետև ես աշխատանքի եմ։ Ես կարող եմ 5 հաճախորդի պակաս ընդունել, երեխայիս հետ անցկացնել ժամանակս, սակայն ուզում եմ նա ունենա այն, ինչ ես չեմ ունեցել։ Խոսքս այն մասին չէ, որ 16 տարեկանից մեքենա վարի։ Ուզում եմ տղաս լավ կրթություն ստանա, օրինակ, Անգլիայում սովորի։ Այս ամենն իր համար եմ անում։ Գումարը կարևոր չէ ասում են այն մարդիկ են, որոնք չունեն գումարի կարիք։ Իհարկե, փողը չպետք է առաջնային լինի կյանքում, սակայն այսօր ամեն ինչ դրանից է կախված, հաճախ, նույնիսկ, քո հանդեպ վերաբերմունքը։ Այսօր ամեն ինչը փող է։ Սաշն էլ է աշխատում, սակայն չեմ կարծում, որ եթե ինքը տղամարդ է, ամեն ինչ պետք է ինքն անի։

Ամբողջությամբ՝ life.tert.am