ՀՀ մի խումբ քաղաքացիներ ու սփյուռքահայեր պահանջում են առողջապահության նախարարի հրաժարականը. aysor.am
Advertisement 1000 x 90

ՀՀ մի խումբ քաղաքացիներ ու սփյուռքահայեր պահանջում են առողջապահության նախարարի հրաժարականը. aysor.am

Հայաստանի մի խումբ քաղաքացիներ ու սփյուռքահայեր դիմել ե վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով պաշտոնանկ անել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։

«Պրն․ Թորոսյանը ցուցաբերել է պակաս լրջություն, դատելու կարողություն ու հասունություն, քան սպասում ու պահանջում է Հայաստանի հանրությունը Ձեր վարչակազմից։ Ինչպես գիտեք, ՖԲ իր էջի մեկնաբանությունում նա Հայաստանը որակել է որպես «չմո երկիր»՝ մոտավոր թարգմանությամբ «ապուշ երկիր»։ Պրն Թորոսյանի այդ մեկնաբանությունը վիրուսի պես տարածվել է ու դարձել տարբեր լրատվամիջոցներով հարցազրույցների առարկա։ Հարկ է նկատել, որ պրն․ Թորոսյանը այդպես էլ բավարար բացատրություն չի տվել իր մեկնաբանությանը, որն արված է իր ընկերոջ կամ գործընկերոջ ՖԲ էջում, նախքան իմանալը, որ կնշանակվի Առողջապահության նախարար և իր մեկնաբանությունները բուռն բողոքի առարկա կդառնան: Պրն Թորոսյանը նաև անազնվության մեջ է մեղադրում նրանց, ովքեր տարածում են իր այդ մեկնաբանությունը՝ իբր թե հանում են համատեքստից։ Սակայն պարզ է, որ պրն Թորոսյանը Հայաստանին վերաբերող իր «չմո երկիր» արտահայտությամբ ցուցաբերում է հարգանքի պակաս և արհամարհանք կամ հեգնանք Հայաստանի նկատմամբ: Նման անընդունելի ու անհարգալից ձևով Հայաստանը բնութագրող անձը չի կարող լավագույնս ծառայել Հայաստանի և նրա քաղաքացիների շահերին, ու նրա պաշտոնավարության շարունակվելը վտանգում է Ձեր վարչակազմի արժանահավատությունն ու խամրեցնում Ձեր իմիջը որպես վարչապետ:

Պրն Թորոսյանի խուսափելը էական մտահոգություններից, որ կապված են գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (ԳՄՕ-ների) և Մոնսանտոյի (Monsanto) ԳՄՕ-ի սերմերի ու գլիպոսատ պարունակող «Roundup» հերբիցիդի ներմուծման հետ, Հայաստանի քաղաքացիների և սփյուռքահայերի լայնածավալ քննարկման ու մտահոգության առարկա է: Մոնսանտոն, դրա ԳՄՕ-սերմերն ու «Roundup» հերբիցիդը գլոբալ մակարդակի մտահոգության ու տարաձայնության առարկա են: Կա գիտական տվյալների մեծ և աճող շրջանակ, որոնք կապում են ԳՄՕ-ներն ու գլիպոսատը առողջական վտանգների հետ՝ աղիքային ֆլորայի խաթարումից մինչև քաղցկեղածնություն: Այս մտահոգությունների հիման վրա շատ զարգացած երկրներ արգելել են ԳՄՕ-ները և ամերիկյան հասարակությունը պահանջում է պիտակներ, որոնցով կտարբերվի ԳՄՕ պարունակող սննդամթերքը օրգանական սննդամթերքից։ Չնայած այս անհերքելի փաստերի պրն․ Թորոսյանը վճռականորեն կողմ է ԳՄՕ-ին, ինչը հայտարարել է հրապարակայնորեն ու սոցցանցերում էլ արձանագրել է իր համաձայնությունը այն գաղափարին, որ միայն ԳՄՕ-ի շնորհիվ է, որ մարդկությունը դեռ սովամահ չի եղել ու հայտարարել է, որ փնտրում է ԳՄՕ-մթերք սպառման համար։

Ի լրացումն ամուր աջակցությանը ԳՄՕ-ներին պրն Թորոսյանը բացահայտորեն հեգնում է նրանց, ով մտահոգված է դրանց տարածումով։ Պրն Թորոսյանը կարող է որպես անձնավորություն ու նույնիսկ որպես մասնագետ օժանդակել ԳՄՕ-ներին, սակայն որպես պետական ծառայող և ՀՀ առողջապահության նախարար ԳՄՕ-ներին օժանդակելու նրա քաղաքականությունը սպառնում է Հայաստանի բնակչության երկարաժամկետ առողջությանն ու բարեկեցությանը։ Անհավատալի միաձայնություն կա այն կապակցությամբ, որ Մոնսանտոյի մուտքը Հայաստան նախորդ կառավարության կոռուպցիոն պրակտիկայի արդյունք է։ Սակայն հանրությունը ավելի լավին է սպասում ու պահանջում Ձեր վարչակազմից, որ իրագործի իր առաքելությունը Հայաստանը այնպիսի գիշատիչ կորպորացիաներից պաշտպանելու, ինչպիսին է Մոնսանտոն։ Ձեր վարչակազմը պարզապես չի կարողանա իրագործել այդ առաքելությունը Հայաստանի առողջապահության նախարարությունը գլխավորող պրն Թորոսյանի գաղափարներն ունեցող մեկի հետ»,- գրված է վարչապետին ուղղված նամակում։

Վարչապետին ուղղված նամակի մանրամասները՝ այստեղ։

aysor.am