Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ տեղեկատու ստեղծելու նպատակով ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի կողմից հստակեցվում են բոլոր այն պատգամավորների տվյալները, ովքեր եղել են ՀՀ Գերագույն խորհրդի առաջին գումարման եւ ՀՀ ԱԺ առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ եւ վեցերորդ գումարումների պատգամավորների կազմում: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից:
«Խնդրում ենք նշված գումարումների, ինչպես նաեւ ՀՀ Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավորներին ուղարկել կոնտակտային տվյալները [email protected] էլեկտրոնային հասցեին մինչեւ ս.թ. հունիսի 30-ը»,- ասվում է ԱԺ հայտարարության մեջ: