Արցախում գայլի հարձակումից մահացած երեխաների մոտ զարգացել է կատաղություն հիվանդությունը. Արցախի ԱՆ պարզաբանումը
Advertisement 1000 x 90

Արցախում գայլի հարձակումից մահացած երեխաների մոտ զարգացել է կատաղություն հիվանդությունը. Արցախի ԱՆ պարզաբանումը

Արցախում գայլի հաձակման հետևանքով մահացած Կամո Գասպարյանի մոտ կատաղության կլինիկան զարգացել է 23-րդ օրը, իսկ Արինա Մարգարյանի մոտ 25-րդ օրը և ավարտվել մահով: Արցախի առողջապահության նախարարությունից պարզաբանեցին, որ կատաղության կլինիկան հնարավոր է արտահայտվի մինչև 1 տարի ժամկետում և զարգանալու դեպքում մահվան ելքն անխուսափելի է: Այդ առումով ամենավտանգավորն են գլխի, դեմքի, պարանոցի հատվածները և լորձաթաղանթները: «Գայլի հարձակումից մահացած երեխաներն էլ վնասվածքները ստացել էին հենց այդ հատվածներում»,- տեղեկացրին նախարարույունից:

Արցախում գայլի հարձակումից տուժած մյուս երկու տուժածները ` Տիգրան Խամփերյանն Լյովա Արզումանյանը շարունակում են ստանալ հակակատաղության պատվաստանյութ, համաձայն ուղեցույցերի` ըստ ժամանակացույցի: Մայիսի 28-ին 17:00-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատավածում Հադրութի շրջանի Մեծ Թաղեր և Տումի համայնքներում արձանագրված գայլի հարձակման հետևանքով ժամը 19:10-ին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորում էին տեղախոխվել Մեծ Թաղեր գյուղի բնակիչներ` 2008թ. ծնված Տիգրան Խաչատուրի Խամփերյանը՝ ազդրի միջին երրորդականի, 2014թ. ծնված Արինա Վալերիկի Մարգարյանը՝ դեմքի և գլխի մազածածկ շրջանի, Տումի գյուղի բնակիչ 2007թ. ծնված Կամո Կառլենի Գասպարյանը՝ դեմքի և աջ սրունքի միջին երրորդականի գայլի կծած վերքերով: Նույն միջադեպի հետևանքով՝ ժամը 19:45-ին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հադրութի շրջանային բուժմիավորում է դիմել 1977թ. Տումի համայնքի բնակիչ Լյովա Սուրենի Արզումանյանը՝ աջ վերին վերջույթի թաթի դրսային մակերեսի քերծված վերքերով: Տուժածներին անհապաղ իրականացվել է վերքերի առաջնային վիրաբուժական մշակում, ներարկվել է միանվագ հակափայտացման անատոքսին, հակակատաղության պատվաստանյութ, ինչպես նաև հակակատաղության իմունոգլոբուլին՝ համաձայն ուղեցույցերի: