Apple ընկերությունը պլանավորում է թողարկել AirPods շարքի ականջակալների նոր տարբերակ: Հունիսի 25-ին այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ նոր ականջակալները հանդերձված կլինեն կենսաչափական տվիչներով սրտի ռիթմը հսկելու համար, ինչպես նաև պաշտպանված կլինեն ջրի կաթիլներից: Նոր ականջակալները թանկ կլինեն նախորդ տարբերակից (159 դոլար) և շուկայում կհայտնվեն 2019 թվականից ոչ շուտ: