Երեւանի ավագանու Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հարցում է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանին, որտեղ խնդրում է իրեն տրամադրել տեղեկություններ, թե ինչու այսօր՝ հունիսի 26-ին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի ներկայացել ավագանու նիստին:
Հարցումը ներկայացնում ենք ստորեւ.
«Հարգելի՛ պարոն Մակարյան,
Ղեկավարվելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի պահանջներով՝ խնդրում եմ տեղեկատվություն տրամադրել հետևյալի մասին.
Հաշվի առնելով այն հանգամանքները՝ Տարոն Մարգարյանը, լինելով «Երևան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ինչպես նաև այն հանգամանքը, որ «Երևան» հիմնադրամի հետ կապված քրեական գործ է հարուցված, և Տարոն Մարգարյանը, իր ողջ կյանքի ընթացքում լինելով պետական պաշտոնյա, ձեռք է բերել միլիոնավոր դոլարների կարողություններ: Համահայկական Մեծ ընդվզման արդյունքում, երկրում տեղի ունեցող փոփոխությունների շրջանակում կոռուպցիոն գործարքների բացահայտման փուլը հասել է Տարոն Մարգարյանին, և առաջացրել է անհրաժեշտություն տեղեկանալու, թե ինչո՞ւ Տարոն Մարգարյանը այսօր, 2018 թվականի հունիսի 26-ին, չի ներկայացել ավագանու նիստին:
Չներկայանալու վերաբերյալ Տարոն Մարգարյանը ինչպիսի՞ հիմնավորում է ներկայացրել.
- Հիվանդության տեղեկանք /բուժումը արտերկրում անցկացնելու վերաբերյալ հիմնավորում/,
- Տեղեկատվություն՝ բացակայության ժամկետի վերաբերյալ,
- 3.Փաստաթուղթ անազատության մեջ գտնվելու վերաբերյալ»: