
Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լեւոն Մինասյանը նշանակվել է Արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետ:
Լեւոն Մինասյանը ԱԳՆ է տեղափոխվել Կառավարությունից, ապահովում էր նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի անվտանգությունը եւ հենց առաջին աշխատանքային օրն աչքի էր ընկել իր պահվածքով, նա մայիսի 9-ին Հաղթանակի զբոսայգում խոչընդոտում էր լրագրողների, մասնավորապես «Հրապարակի» լրագրողի աշխատանքը։