Ռուբեն Շուխյանի հրապարակումը.
Անկեղծ ասաց, ոչ մի լավ բան չի սպասվում հարևան հանրապետությունում հնչած այսօրվա հերթական միլիտարիստական կոշտ սպառնալիքներից: Հասկանալի է, որ ազերիների նմանատիպի հռետորաբանությունը միշտ էլ եղել է և դեռ կլինի: Ալիևը մասնավորապես ասել է. «Պատերազմը դեռ չի ավարտվել՝ ավարտվել է միայն դրա առաջին փուլը»։ Սա փաստորեն պատերազմի «երկրորդ փուլի» բացահայտ անոնս է, և սա ասվում է միջազգային հանրության բացարձակ լռության պայմաններում, բնականաբար, նաև՝ Ռուսաստանի: Այստեղ նաև ժամկետների առումով մեզ համար որոշակի վտանգավոր համընկնումներ կան՝ Թուրքիայի նախագահի վերընտրվելը, Ադրբեջանի նախագահի շտապ «առաջ տված» ընտրությունները և հուլիսի 15-ին Ռուսաստանում ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտը: