Շիրվանզադեն Թիֆլիսում հանդիպում է հայրենակիցներից մեկին՝ ում վաղուց չէր տեսել:
– Շամախի տեղ քեզնից խաբար չունենք, Թիֆլիսում ինչո՞վ ես զբաղվում:
– Գրող եմ:
– Տնաշեն, մարդ կա` դերձակ է, մարդ կա` կոշկակար, մի ուրիշը` գդակ կարող: Քո արհեստի անունն ի՞նչ է:
– Վիպասան եմ:
– Վիպասանն ի՞նչ է անում:
– Վիպասանն աղջկան սիրահարեցնում է տղային, տղային` աղջկան, հետո նրանց նշանում է, պսակում: Թե իրար չեն հավանում բաժանում է՝ ուրիշի հետ պսակում:
– Վա՜յ, քո տունը չքանդվի, բա էլ ուրիշ գործ չգտա՞ր, որ միջնորդ ես դարձել: