«Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաների ընդունելության միասնական քննություններից Հայաստանում և Արցախում առավելագույն միավոր է ստացել 48 դիմորդ, իսկ անբավարար՝ 200-ը: Այս մասին ասաց ՀՀ գնահատման և թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնի պետ Վարդան Պարսամյանը:
«Հայոց պատմություն» առարկայի միասնական քննությանն այս տարի մասնակցել է 652 դիմորդ, որոնցից բավարար միավոր չի հավաքել 130 հոգի կամ 15.8 տոկոսը: Ի դեպ նախորդ տարվա 16.5 տոկոսի համեմատ անբավարար միավորներ ստացողների տոկոսը նվազել է: Առավելագույն 20 միավոր է ստացել 25 դիմորդ, իսկ 19-20 միավոր՝ 84-ը կամ դիմորդների 12.88 տոկոսը: Քննության միջին միավորը կազմել է 12.68-ը:
Իսկ «Քիմիա» առակայի քննություն Հայաստանում և Արացախում հանձնել է 476 հոգի՝452-ով պակաս նախորդ տարվա դիմորդներից: Նրանցից 97-ը չի ստացել անցողիկ միավորը: 20 միավոր է ստացել ընդամենը 23 դիմորդ` նախորդ տարվա 44-ի համեմատ: Այս տարի 19-20 միավոր է ստացել 104 հոգի կամ դիմորդների մոտ 21.9 տոկոսը: Միջին միավորը «Քիմիա» առարկայից այս տարի եղել է 12.89-ը:
Վերջին՝ «Ռուսաց լեզվի» միասնական քննությունը անցկացվելու է հունիսի 27-ին: