Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում այսօր սկսվեց քրեական հեղինակություն Դոն Պիպոյի (Արթուր Ասատրյան), «օրենքով գող» Օշականցի Գևորիկի (Գևորգ Մելիքյան), և Զապի (Անդրանիկ Սողոյան) սպանության նախապատրաստման գործով անդրանիկ նիստը: Նիստը նախագահում էր դատավոր Վահե Խալաթյանը:
Դատական նիստը, սակայն, մի քանի րոպե տևեց. դատարան չէին ներկայացել ամբաստանյալներից երեքի պաշտպանները, ինչպես նաև՝ գործով տուժող Դոն Պիպոն և մյուս երկու «օրենքով գողերը»:
Դոն Պիպոյի, Օշականցի Գևորիկի և Զապի դեմ նախապատրաստվող սպանության համար 2017թ. մայիսի 24-ին Էջմիածնի բնակարաններից մեկում վնասազերծվել էին Վազգեն Ղազախեցյանը, Արտակ Այվազանը, Արկադի Քոչինյանը: Նրանց սպանությունը նախապատրաստելու մեջ մեղադրվող անձինք կալանքի տակ են 2017-ի մայիսից:
Հարցին, թե նախաքննության ընթացքում Դոն Պիպոն, Զապը և Օշականցի Գևորիկը հարցաքննվե՞լ են, Զոհրաբ Ղումաշյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը դրական պատասխան տվեց, սակայն այդ մասով այլ մանրամասներ չհայտնեց:
Ամբողջությամբ՝ armtimes.com